Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Лучше Всех» նախագծի սպասվող թողարկման մասնակիցներից մեկը Միշա Գրիգորյանն է։ Չնայած նախագիծը նկարահանվել է մի քանի տարի առաջ՝ պրեմիերան նոր է լինելու։ Այս մասին իր Ֆեյսբուքի պաշտոնական էջում հետևորդներին տեղեկացրել է պատանի կատարողը։
«Ընկերներ, ես ձեզ համար հրաշալի նորություն ունեմ։ Այս կիրակի եթերում է լինելու «Лучше Всех» նախագիծն իմ մասնակցությամբ։ «Արցախի ձայներ» նախագծի բոլոր արտիստները, կարելի է ասել, մասնակցել են ռուսական բոլոր լավագույն նախագծերին։ Ահա ևս մեկը։ Եթերն ուշացել է մի քանի տարի, սակայն այսպես ավելի հետաքրքիր է, այնպես չէ՞։ Ձեր Միշան մինչ «Ձայնը» նախագիծը»,-գրել է պատանի կատորղը։
Ավելի ուշ Միշան գրել է, որ ուղիղ մեկ տարի է՝ անցել մանկական «Ձայնը» նախագծից և իրենք սիրով էստաֆետը փոխանցում են շոուի հաջորդ սերնդին, որտեղ հաղթողի անունն այսօր է պարզ դառնալու։ Միշան հավելել է, որ չնայած երկար ամիսներ են անցել, իրենք՝ եզրափակչի բոլոր մասնակիցները, շարունակում են լավ ընկերություն անել։