Աշխարհի ամենահայտնի և հարուստ երգչուհիներից մեկը՝ Բեյոնսեն, միավորելով ջանքերը Twitter ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջեք Դորսիի հետ, պատրաստվում է նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին 6 մլն դոլար նվիրաբերել:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, երգչուհու BeyGood հիմնադրամից տեղեկացրել են, որ միլիարդատեր Դորսիի StartSmall նախաձեռնության հետ համագործակցության շրջանակում գումարը կուղղվի վարակի դեմ պայքարի առաջնագծում գտնվող բուժաշխատողներին, ինչպես նաև համավարակից տուժածներին:
«Այս համավարակի ազդեցությունը չափազանց մեծ է, ուստի՝ մեզնից յուրաքանչյուրը պետք է օգնի ինչով կարող է»,-ասել է Բեյոնսեն:
Նշվում է, որ գումարը կտրամադրվի Նյու Յորք, Դեթրոյտ, Նոր Օռլեան և Հյուսթոն քաղաքների փոքր համայնքային կազմակերպություններին: