«Կնքահայրը լինելու է իմ լավ ընկերը». Սիլվա Հակոբյանը՝ դստերը մկրտելու որոշման մասին

Սիլվա Հակոբյանը մեկուսացման այս օրերն անցկացնում է ընտանիքի հետ՝ զբաղվելով դստեր խնամքով: Երգչուհին BRAVO.am-ին պատմել է, որ ցանկություն ունի Միլայի մկրտությունը կազմակերպել նրա առաջին տարեդարձի օրը:

«Կարանտինը շատ լավ ենք անցկացնում մեր աղջկա հետ: Իսկ երբ ունենում ենք ազատ ժամանակ, փորձում ենք այն լցնել հետաքրքիր որեւէ զբաղմունքով»,-ասել է Սիլվան:

Նա նշել է, որ այս ամիսներին մի շարք համերգներ ուներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում.«Դրանք հետագայում տեղի կունենան, գլխավորը բոլորիս առողջությունն է»:

Սիլվան մեծ ցանկություն ունի աղջկա մեկամյակին մկրտել նրան, նույնիսկ արդեն ընտրել են փոքրիկ Միլայի կնքահորը.«Տա Աստված՝ այս իրավիճակը շուտ հաղթահարենք ու անցնենք մեր բնականոն կյանքին ու պլանների իրագործմանը: Ժամանակից առաջ չեմ ուզում ընկնել: Իսկ կնքահայրը լինելու է իմ լավ ընկեր, տաղանդաշատ վարսահարդար Գեորգի Կոտը, ով այդ առիթով շատ երջանիկ է ու մեծ ոգեւորությամբ սպասում ու պատրաստվում է կնունքին: Մենք էլ անասելի ուրախ ենք, որ աղջիկս ոչ միայն վստահելի ձեռքերում կլինի, այլեւ շատ բան կսովորի իր կնքահորից, ով, վստահ եմ, կսիրի նրան ինչպես հարազատ դստերը»:

Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս երգչուհին ասել է.«Հետաձգված համերգները կկայանան, նաեւ նոր երգեր կլինեն, իսկ մնացած պլանների մասին կխոսեմ ավելի ուշ, քանի որ այս պահին դեռ անորոշ վիճակ է: Մնացեք տանը, եղեք առողջ ու համբերատար:

Ամեն ինչ լավ է լինելու»:

Bravo.am