Լավ լուր դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի երկրպագուների համար

Այժմ դերասանուհուն պարբերաբար այլ կլինիկա են տանում՝ քիմիաթերապիայի և նյարդավիրաբույժների մոտ, որը նախկինում առողջական վիճակով պայմանավորված, հնարավոր չէր անել ։

49-ամյա դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի առողջական վիճակը լավացել է։ Բժիշկները վերսկել են դերասանուհու ակտիվ բուժումը։

Վերջին մեկ ամսվա ընթացքում կայուն դինամիկա է նկատվում, որը բժիշկներին թույլ է տալիս եզրակացություն անել. դերասանուհին աստիճանաբար ապաքինվում է։

«Հիմա Անաստասիային պարբերաբար այլ կլինիկա են տանում՝ քիմիաթերապիայի և նյարդավիրաբույժների մոտ. նախկինում հիվանդության հետևանքով և օրգանիզմի թուլության պատճառով դա հնարավոր չէր»,- հայտնում է Telegram-ի Mash ալիքը։

Կինոաստղի ամուսինը՝ Պյոտր Չերնիշևը, սառցե շոուների եթերաշրջանի ավարտից հետո արդեն երեք ամիս է՝ կլինիակայում է ապրում։ Գեղասահորդը մշապես  կնոջ կողքն է։ Նա Զավորոտնյուկին ուղեկցում է բուժման բոլոր փուլերում։

Զավորոտնյուկի մենեջերը հերքել է վատ լուրերը. դերասանուհու ամուսինը սոցցանցային էջեր չունի

Ավելի վաղ՝ ապրիլի 4-ին, Զավորոտնյուկը բուժման ողջ ընթացքում առաջին անգամ արձագանքել էր Instagram- ի հետևորդներին:

Մարտին Զավորոտնյուկի դուստրը՝ Աննան, հայտնել էր դերասանուհու առողջական վիճակի մասին:

«Ամեն ինչ լավ է, մենք պայքարում ենք և աղոթում ենք նրա արագ վերականգնման համար», – հայտնել էր Աննան՝ արձագանքելով դերասանուհու երկրպագուների բազմաթիվ հարցերին։

Հիշեցնենք, որ Զավորոտնյուկի հիվանդության մասն հայտնի դարձավ մոտ մեկ տարի առաջ: Ըստ ԶԼՄ-ների՝ դերասանուհին և նրա ամուսինը՝ դահուկորդ Պիտեր Չերնիշևը, սարսափելի ախտորոշման՝ գլխուղեղի քաղցկեղի մասին իմացել են մոտ մեկ տարի առաջ ՝ դստեր Միլայի ծնվելուց անմիջապես հետո:
Դերասանուհու առողջական վիճակը նրա հարազատներն ու մտերիմները, որպես կանոն, չեն մեկնաբանում:

armeniasputnik.am