Հանրահայտ երգչուհի Լեդի Գագան թեև նոր ընկերոջ՝ Մայքլ Պոլանսկու հետ հանդիպում է ընդամենը մի քանի ամիս, սակայն նոր հարցազրույցում փոփ-աստղը նրան «իր կյանքի սերն» է անվանել, գրում է Daily Mail-ը։
42-ամյա Պոլանսկին Հարվարդի շրջանավարտ է, աշխատում է տեխնոլոգիական արդյունաբերությունում և հանդիսանում է Parker Group-ի գլխավոր տնօրենը։
Հարցազրույցի ընթացքում Գագան ասել է, որ իր Born This Way հիմնադրամը «իր կյանքի սիրո հետ աշխատում է հոգեկան առողջության համար նախատեսված Braver հավելվածի վրա»:
Երգչուհին հրաժարվել է մանրամասներ ներկայացնել հավելվածի մասին։
Խոսելով ընտանիք ունենալու ցանկության մասին՝ Գագան ասել է․«Ես շատ եմ ցանկանում երեխաներ ունենալ։ Ես անհամբերությամբ սպասում եմ՝ երբ եմ մայրանալու»: