Ծնվել է Արման Նշանյանի դուստրը

Ծնվել է Արման Նշանյանի առաջնեկը։ Կինը՝ Վիկան, նրան դուստր է պարգևել։ Ծնողները փոքրիկին տվել են Շաքե անունը՝ ի պատիվ Արմանի մայրիկի՝ դերասանույի Շաքե Թուխմանյանի։

Դեռ երեկ Tert.am Life-ը նյութ էր հրապարակել, որում Արմանը պատմում էր այս օրերին դստեր ծննդին սպասելու մասին։

«Սպասում եմ, տեսնեմ՝ ով է, բայց դեռ չեմ գիտակցում, որ օրեր են մնացել մեր հանդիպմանը։ Երբ ծնվի, ամեն ինչ կփոխվի»,- ասել էր նա։

Անդրադառնալով փոքրիկի անվան ընտրությանը՝ նա նշել էր, որ դա եղել է իր կնոջ առաջարկը. «Կնոջս մտահղացումն էր մեր աղջկան տալ մայրիկիս անունը, ես նման սովորույթներ չեմ պահում, բայց Վիկան առաջարկեց, հանաձայնեցի, քանի որ շատ գեղեցիկ անուն է։ Մայրս էլ շատ ուրախացավ։ Որքան էլ ծնողներդ նման բաներ չպարտադրեն, դա այնպիսի բան է, որ հոգու խորքում շատ շոյվում են»։

Աղբյուրը՝ Tert.am Life