«Շիրազի Վարդի» և «Սիրուն Սոնայի» նկարահանումները դադարեցվել են

«Շիրազի Վարդի» և «Սիրուն Սոնայի» նկարահանումները դադարեցվել են

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ժամանակավորապես դադարեցվել են նաև Ելենա Արշակյանի երկու նախագծերի՝ «Շիրազի Վարդը» և «Սիրուն Սոնա» սերիալների նկարահանումները:

Պրոդյուսերը սոցցանցերում իր հետևորդներին տեղեկացրել է, որ վերջին շրջանում օրեր շարունակ ծանրաբեռնված և շուրջօրյա նկարահանումներ են իրականացրել, որպեսզի ապահովեն առաջիկա սերիաները:«Եթերից չենք բացակայելու, որովհետեւ մեզ սպասում են»,-գրել է Ելենան:Աղբյուրը՝ bavnews.am