BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ ռեժիսոր Նորա Գրիգորյանն ու դերասան Էրվին Ամիրյանն ամուսնալուծվել են: Նորան ֆեյսբուքյան իր էջում փոխել է կարգավիճակը եւ նշել, որ հարաբերությունների մեջ է Հայկ Դուրունցի հետ:
«Այո, անձնական կյանքումս մեծ փոփոխություն կա: Այժմ շատ երջանիկ եմ»,-մեզ հետ զրույցում ասել է նա:
Նորան նշել է նաեւ, որ ինչպես իր, այնպես էլ նախկին ամուսնու կյանքում ամեն ինչ լավ է, իսկ այլ մանրամասներ փոխանցել չի ցանկացել:
Նորա Գրիգորյանը եւ Էրվին Ամիրյանը երեք երեխա ունեն:
Աղբյուրը՝ bravo.am