Կանադացի դերասան, հայտնի է կատակերգական դերերով: Ջիմ Քերրի 6 անգամ առաջադրվել է Ոսկե Գլոբուս մրցանակի և ստացել 2-ը։ Հայտնի լինելով իր բարձր էներգետիկ կատարումներով՝ նա բնութագրվել է որպես Հոլիվուդի ամենամեծ աստղերից մեկը։
Քերրին իր հարցազրույցներից մեկում ասել է․
«Իմ կյանքի գլխավոր կանոնը հետևյալն է. եթե զգում ես, որ կյանքումդ ինչ-որ բան այնպես չէ, ուրեմն քո սիրված գործով չես զբաղվում»:
Bavnews.am-ը ներկայացնում է Ջիմ Քերրի ամենահայտնի խոսքերից, որոնք դարձել են թևավոր խոսքեր։
1. Ես շատ բան եմ սովորում կենդանիների պահվածքից, նրանք իմ մուսան են:
2. Երբ ամեն ինչ շատ վատ է, մնում է միայն ծիծաղել:
3. Ես ողջ կյանքս հավատացել եմ հրաշքներին և հիմա էլ հավատում եմ:
4. Վստահ եմ, որ մեր ցանկացած նախաձեռնության հաջողությունն առաջին հերթին պայմանավորված է հավատով:
5. Ես սիրում եմ հայացք նետել անցյալին` հատկապես երբ բացահայտում եմ, որ նույն խենթն եմ մնացել:
6. Հետևիր քո երազանքին և պայքարիր դրա իրականացման համար: Դժվարություններից մի վախեցիր, կյանքում փորձիր ամեն ինչ։
7. Մեր կյանքի լավագույն օրերը հաճախ նաև ամենածանրն են լինում: Ասում են` հումորը չարությունն արտահայտելու ձև է, բայց չէ որ չարությունը ցավի մի տեսակ է:
8. Երբեմն առավոտյան նստում ու սուրճ եմ խմում՝ նայելով իմ գեղեցիկ այգուն, և մտածում եմ. Հիշի՛ր, թե որքան լավ է այս ամենը, քանի որ կարող ես կորցնել սա։
9. Կարծում եմ բոլորը պետք է հարստանան, հայտնի դառնան ու անեն այն, ինչի մասին երբևէ երազել են, որպեսզի տեսնեն, որ դա չէ մեր բոլոր խնդիրների պատասխանը:
10. Հուսահատությունն ինչ-որ բան սովորելու կամ ստեղծելու գլխավոր բաղադրիչն է: Անկասկած: Եթե հուսահատ չես ինչ-որ պահի, ապա հետաքրքիր էլ չես:
Աղբյուրը՝ Bavnews.am-ը