Ազգային երգիչ նախագծի մենահամերգը հետաձգվեց. երբ կկայանա այն

«ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի հանդիսատես,
ելնելով անվտանգության նկատառումներից,
աջակցելով կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին և հետևելով փակ տարածքներում զանգվածային միջոցառումները ժամանակավորապես դադարեցնելու կոչին՝ Շանթ հեռուստաընկերությունը որոշում է կայացրել հետաձգել մարտի 20-ին կայանալիք «Ազգային Երգիչ» նախագծի համերգը:
Այն տեղի կունենա
🗓հուլիսի 11-ին
🕖ժամը 19:00–ին
📍Կարեն Դեմիրճյան մարզահամալիրում
🎫🎫Նախապես գնված բոլոր տոմսերը ուժի մեջ կլինեն: Անհրաժեշտ է միայն պահպանել դրանք:

Տոմսերի հետ կապված բոլոր հարցերով զանգահարեք նշված համարներով .
1. ticketon.am 099955225
2. toms.am 077/099/055 /866726
091/094 /526477
3. Արամ Խաչատրյան Համերգասրահի տոմսարկղ՝
011 545 742
4. Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տոմսարկղ՝ 010 393 900

😷Առողջություն բոլորիս,
💟Սիրով՝ Շանթ ՀԸ»,- ասված է «Ազգային երգիչ»-ի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։