Ինչո՞ւ են կրկին խոսում Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի ամուսնալուծությունից

Համացանցում կրկին լուրեր են պտտվում, որ երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը և երգիչ Հայկոն ամուսնալուծվել են։

Sputnik Արմենիան լուրերի իսկությունը ճշտելու համար փորձեց կապ հաստատել զույգի հետ, սակայն մեր զանգերին այդպես էլ պատասխանող չեղավ, իսկ ուղարկված հաղորդագրությանը Անահիտն ուղղակի չպատասխանեց՝ ո՛չ հերքելով, ո՛չ էլ հաստատելով շրջանառվող լուրերը։

Լրատվականներից մեկի հետ զրույցում Անահիտն ասել է, որ չի ցանկանում մեկնաբանել այդ լուրերը։

Հիշեցնենք, որ երբ 2017 թվականին նման խոսակցություններ տարածվեցին, Անահիտը շտապեց պարզաբանել դրանք։

«Ես և Հայկոն շատ համերաշխ ապրում ենք։ Սա պարզապես չար մարդկանց բամբասանք է։ Մեր սերը երբեք չի մարի, և այն ժամանակի ընթացքում ավելի ամրացել է»,- լրատվականներից մեկի հետ զրույցում ասել էր Անահիտը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Անահիտը տևական ժամանակ է, ինչ գտնվում է ԱՄՆ-ում, իսկ երգիչն ու նրանց որդին գտնվում են Հայաստանում։

Նշենք, որ Հայկոն և Անահիտը ամուսնացել են 2010 թվականին։ Զույգն ունի մեկ որդի՝ Արմանը։

armeniasputnik.am