«Կորոնավիրուսը լավ գովազդի պատճառով վերածվեց համամարդկային հիստերիայի». Սարգիս Գրիգորյան

Դերասան Սարգիս Գրիգորյանը, անդրադառնալով կորոնավիրուսի շուրջ ստեղծված քննարկումներին, Ինստագրամի իր էջում հրապարակում է արել: Դերասանը գրել է.

«Կորոնավիրուսը լավ գովազդի պատճառով վերածվեց համամարդկային հիստերիայի: Ի՞նչն ա պատճառը, որ քաղցկեղից, մինինգիտից, տո հասարակ գրիպից էդքան չեք վախենում, ինչքան, որ սարսափում եք կորոնավիրուսից: Հասարակ գրիպից աշխարհում ավելի շատ մարդ ա մահանում, քան էս ճղճիմ վիրուսից: Սարսափելու փոխարեն բարձրացրեք Ձեր իմունային համակարգը: Ոչ թե դեղերով, այլ առողջ ապրելակերպով՝ լող, յոգա, մարզասրահ, վազք, հեծանիվ, առողջ սնունդ: Եթե էդպես ապրեք, բոլոր վիրուսները, նույնիսկ մեծն կորոնավիրուսը, Ձեզնից կփախչեն։ Վախենալով, դիմակավորվելով, իրար չբարևելով, իրար տուն չգնալով հարց չես լուծի: Բնությանը մոտ եղիր, թամբալություն մի արա՝ զբաղվիր առողջ ապրելակերպով, ժպտա ու տրամադրությունդ բարձր պահիր: Ահա ոչ միայն կորոնավիրուսի, այլև ճիշտ կյանքի դեղատոմսը»:

Հետգրությամբ Սարգիսն ավելացրել է՝ մտածել է պետք: