Օքսանա Սամոյլովայի գրառումը Ջիգանից բաժանվելուց հետո և Վերա Բրեժնևայի ու Օլգա Բուզովայի մեկնաբանությունները թեմայի մասին

Ռուս ռեփեր Ջիգանի և կնոջ՝ Օքսանա Սամոլովայի բաժանության լուրերից հետո ռեփերի կինն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Լավ է, որ ես ունեմ իմ երեխաներին»:

Մոդելի հրապարակումը բազմաթիվ մեկնաբանություններ է հավաքել, որտեղ հետևորդներն իրենց աջակցություն են հայտնել նրան: Երգչուհիներ Վերա Բրեժնևան և Օլգա Բուզովան ևս մեկնաբանություններում սատարել են Օքսանային:

Բրեժնևան գրել է. «Պահպանեք ձեզ: Մենք բոլորս հոգեպես աջակցումն ենք ձեզ»:

Օլգա Բուզովան, որը Օքսանայի մտերիմ ընկերուհին է, գրել է. «Սիրելիս, ամեն ինչ լավ է լինելու»:

Հիշեցնենք, որ օրեր շարունակ ռուսական լրատվամիջոցներում քննարկվում է Ջիգանի և Օքսանայի բաժանության մասին լուրը: Մինչ այս նորությունը տարածվում էր տարբեր մեկնաբանություններով՝ Ջիգանն Ինստագրամի իր էջում կնոջից ներում էր հայցում, Օքսանան միայն մեկ հրապարակում էր արել՝ «Սթորի»-ում գրելով. «Ես ուղղակի չեմ ուզում արթնանալ այս աշխարհում»:

Աղբյուրը՝ Tert.am Life