Ներկայումս ընթանում է Ուկրաինայի «Ձայնը» նախագծի տասներորդ եթերաշրջանը։ Նախագծի կույր լսումների փուլն իր զգացմունքային կատարմամբ հաղթահարել է 23-ամյա հայուհի Անժելա Կանսուզյանը։ Նա երգել է Siempre me quedará ստեղծագործությունը։
Անժելայի կատարումը հուզել է ժյուրիի անդամներին, սակայն վերջին պահին պտտվել է միայն երգիչ, կոմպոզիտոր Դան Բալանը։
Նշենք, որ այս եթերաշրջանում ուկրաինական «Ձայնը» նախագծի ժյուրիի կազմում են Դան Բալանը, Մոնատիկը, Թինա Կարոլը, Պոտապը և Նաստյա Կամենսկիխը։