Դերասանուհի Տաթև Սարգսյանն Ինստագրամի իր էջում գրել է․
«Շատ հաճախ եմ համացանցում իմ հասցեին հանդիպում մեկնաբանություններ մեղադրանքների տեսքով`«այս աղջիկը պլաստիկայի զոհ է դարձել», «շուրթերդ լցրած են, դեմքդ սրսկած է», «բնական ոչինչ չկա»… իրականում կոմպլիմենտ եք անում:) Ժամանակ առաջ նեղվում էի, հետո հասկացա՝ իրավունք չունեմ. մեկնաբանություններից չի փոխում իրականությունը և հիմա կարդալիս զուտ ժպտում եմ:) Եթե բնական մեծ շրթունքներ ունես, ապա սարքած ես, օկ, եթե դուք լավ տեղեկացված չեք՝ ինչպիսի տեսք ունեն լցրած շուրթերը ու ֆանտաստիկայի ժանրն եք սիրում, ապա հարգելի աղջիկներ՝ հն՞:)
Աբսուրդ է ձեր սուբյեկտիվ կարծիքը որպես փաստ պնդել և պարտք համարել գրել «տո այ սարքած զոմբի»… տգե՞տ եք: Ինձ պարտադիր չպիտի սիրեն աղջիկները (դա ինձ միշտ դուր է եկել), դարձել եմ շատերի «կենդանի հերքումը»… էդպես եմ մեկնաբանում, բայց ցավում եմ, որ նրանք, բաց թողնելով իրենց առօրյա հեքիաթը, գնում են նենգության հետևից… Անգամ, եթե քթի վիրահատությունից բացի այլ միջամտություն լինի դեմքիս, ես ձեր ո՞ր աչքն եմ հանում:
Արհեստական եք դուք, որ ֆիկտիվ «լավն» եք ներկայանում և մարդուն չճանաչելով ձեր անտեղի մեղադրանքներն եք շռայլում: Երբեք դեմքս «ֆիլլեր» կամ բոտոքս սրսկելու դեպքեր չեն գրանցվել, գտնեմ նպատակահարմար, կանդրադառնամ դրան.. Բա դուք ո՞նց հարմար առիթ գտնեք և տակտի զգացողությանն անրդադառնաք.. Ինքակրթության և դաստիարակության բացակայության նշան է ապատեղեկատվություն շռայլելը, որակավորելը… ի՞նչ իրավունքով. ես ձեր հորեղբոր աղջիկը չեմ, ոչ էլ դուք երկնքից հենց նոր ժամանողը: Կիրթ մարդիկ մտածում նոր են խոսում, շատ հաճախ մտածում և լռում:
Ցավում եմ նաև, որ ապրում եմ մի երկրում, որտեղ աշխատանքս` կերտածս կերպարը, ևս առիթ է անձիս կպչելու: Օպերատորը ստոպ է տալիս և այդքանով իմ աշխատանքը սահմանվում է, վերադառնում եմ իմ իրականություն: Բայց ձեր իրականությունը հենց այն փոքրահոգի էությունն է և նենգ բառապաշարը, որը խայթում է, բայց ձեր իսկ կյանքը: Եթե բաց տեղեր ունեք, դրա՛նք լրացրեք և բարձր եղեք: Դուք ինձ վիրավորելու ձորձի համար պատրաստ եք կորցնել նրբություն, իմ կյանքում դրանից ոչինչ չի փոխվում կամ կորչում, բայց դուք ի՞նչ եք ձեռք բերում: Եվ մի՛ մոռացեք` մաքուր տան կեղտոտ ամանի համար տանը կռիվ գցողի հոգին շատ կեղտոտ է»: