«Պետք է հաշվի առնեմ ծնողներիս կարծիքը». Իրինա Այվազյանը՝ 18+ տեսարանների, սիրավեպի ու պլաստիկ վիրահատությունների մասին

«Էլենի օրագիրը» սերիալի դերասանուհի Իրինա Այվազյանն օրերս է վերադարձել Եգիպտոսից: Գեղեցկուհին մտերիմ ընկերուհու ծննդյան տոնի առթիվ մեկնել էր ճամփորդության, որից վերադարձել է լավ տպավորություններով ու գեղեցիկ լուսանկարներով։
Վերջերս դերասանուհու անունը բավականին հաճախ է քննարկվում համացանցում․ նրան սիրավեպ են վերագրում մե՛կ երգիչ Դավիթի, մե՛կ էլ Գևորգ Մկրտչյանի հետ։

Showbiz.am կայքի հետ զրույցում Իրինան պատմեց՝ արդյոք անձնական կյանքում կա՞ն նորություններ. «Երբ հասկանամ պահը եկել էհավատացնում եմ՝ բոլորը կիմանան դրա մասին։ Իսկ թե հիմա ինչ կա ու ինչ կլինի հետոկարծում եմ բոլորդ էլ կտեսնեք։Շատ թաքուն չեմ պահելու անձնական կյանքսայնպես որբոլորն էլ կնկատեներբ փոփոխություն լինիՀիմնականում ոչ հերքումոչ էլ հաստատում եմբայց միշտ զարմանում եմոր լուսանկարների պատճառով մեզ կապում են իրար հետՇատ դեպքերում թողնում եմոր մտածեն այնինչ ուզում են»:

Գեղեցկուհին անդրադարձավ վերջերս իր անվան շուրջ պտտվող շշուկներին․ շատերը կարծում են, որ հյութեղ շուրթերը, փոքրիկ քիթը և գեղեցիկ բարեմասնությունները պլաստիկ վիրահատության արդյունք են, սակայն Իրինան շտապեց հավատացնել հակառակը․«Ոչ մի պլաստիկ վիրահատության չեմ դիմել, ինձ թվում է դա ակնհայտ է: Բարդույթներ էլ երբեք չեմ ունեցել, ու կարծում եմ, որ իրական գեղեցկությունը գալիս է ներսից։ Եթե դրսում քայլեի կաշկանդված ու կոմպլեքսավորված, կարծում եմ՝ ինձ այդքան չէին հավանի կամ սիրի, որքան հիմա են սիրում»,- խոստովանեց Իրինան՝ նաև կիսվելով, թե ինչպես է պայքարում ավելորդ քաշի դեմ,- «Սկզբնական շրջանում շատ դժվար էր ինձ համար մարզումներն ու նոր սննդակարգը։ Ուտում էի երկու ժամը մեկ անգամ, սակայն ինձ համար, կարելի է ասել, դժոխք էր, որ երեկոյան 8-ից հետո պետք է չուտեի։ Շատ էի տանջվում, բայց քիչ—քիչ սովորեցի։ Մարզումները բավականին դժվար էին, թեև եթե համեմատության մեջ դնենք, սննդակարգին հետևելն ինձ համար ավելի դժվար էր, քան մարզվելը։ Մարզիչս շատ էր տանջում ու դրա շնորհիվ մեկ ամսում 5 կգ նիհարեց»:


Ապագայում դերասանուհին ունի շատ ծրագրեր. Իրինան խոստովանեց, թե ինչ դերի մասին է երազում ու ինչպիսի դերերից միանշանակ կհրաժարվի. «Միշտ երազել եմ գիժ կամ որևէ բացասական կերպար մարմնավորելու մասին։ Բաց տեսարաններին շատ լավ եմ վերաբերվումպարզապես ինքս միշտ մերժում եմ նման տեսարաններում նկարահանվելու առաջարկներըԳուցե ոչ պրոֆեսիոնալ թվամ, և այոդա պրոֆեսիոնալ չէբայց մենք Հայաստանում ենք ապրում, ու ես պետք է առաջին հերթին հաշվի առնեմ ծնողներիս կարծիքը»:

Իրինան նաև խոսեց հայկական անորակ սերիալների մասին՝ խոստովանելով, որ երազանք ունի թատրոնում խաղալու«Ես էլ եմ կարծումոր հայկական սերիալներն այդքան էլ որակով չենդեռ շատ աշխատելու տեղ կա։ Բայց դա ոչ բոլոր սերիալներին է վերաբերում։ Դեմ եմ միայն շատ լացուկոցով սերիալներին։
Թատրոնն իմ թույլ կողմն է։ Ես թատրոնում չեմ խաղումհնարավորություն ունեմսակայն դեռ հոգեբանորեն պատրաստ չեմ։ Թատրոնում միշտ հուզվում եմ՝ պատկերացնելով ինձ բեմի վրա։ Սակայն կարծում եմ՝ այսօր մարդկանց ավելի հետաքրքիր է հեռուստատեսությունը»:

Դերասանուհի դառնալու մասին Իրինան երազել է դեռ վաղուց, և չնայած ծողների՝ այլ մասնագիտություն ընտրելու հորդորներին, Իրինան կարողացել է իրականացնել իր երազանքը«Դեռ մանկուց ցանկացել եմ դերասանուհի դառնալ և նպատակ էի դրել իմ առջևոր պետք է հենց այդ գործով զբաղվեմ։ Կյանքս այնպես դասավորվեցոր թատերական կրթություն չստացաբայց հիմա արդեն մտածում եմ այդ ուղղությամբ։ Ավելի պրոֆեսիոնալ դառնալու համար կրթությունը, միանշանակ, կարևոր է։ Ծնողներս երբեք դեմ չեն եղելսակայն չէին էլ ցանկանումորպեսզի որպես հիմնական մասնագիտություն ընտրեմ դերասանությունը։ Չնայած հիմա ինձ այլ բանով զբաղվելիս չեմ պատկերացնում»,ասում է դերասանուհին և հավելում, որ հաջողության է հասել, որովհետև սիրով է անում իր գործը,— «Ինձ հաջողակ երբեք չեմ համարելբայցհաջողությունը ժպտաց ինձորովհետև երբեք մրցակցության մեջ չեմ մտելայնպիսին եմինչպիսին կամ՝ առանց ավելորդ ձևականություններիորևէ մեկին նմանվելու ցանկության»:

Աղբյուրը՝ Showbiz.am