Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և բասկետբոլիստ Ալեքս Ռոդրիգեսն արդեն երեք տարի է, ինչ միասին են: Նախորդ տարվա մարտին Ռոդրիգեսն ամուսնության առաջարկ էր արել երգչուհուն և հսկայական ադամանդով մատանի նվիրել, սակայն զույգը հարսանիք մինչև այժմ չի կազմակերպել, գրում է lifeandstylemag.com կայքը:
Ներքին աղբյուրների տեղեկությունների համաձայն` սիրահար զույգը պլանավորում է այս տարի մասշտաբային միջոցառում կազմակերպել այս առիթով: Լոպեսն ու Ռոդրիգեսն արդեն կազմել են հյուրերի ցանկը, որոնց թվում է նաև երգչուհու նախկին ամուսին Մարկ Էնթոնին և նրա նախկին ընկեր Կասպեր Սմարթը:
Համացանցում հայտնվել է ոչ միայն հարսանեկան խնջույքի հյուրերի ցուցակը, այլ նաև դրա վրա ծախսվելիք գումարի չափը: Life & Style հրատարակությունը նշում է, որ զույգը պատրաստվում է հարսանեկան արարողության համար մոտ երեք միլիոն դոլար ծախսել:
«Սուպերգավաթից հետո Ջենիֆերն ու Ալեքսը որոշել են, որ պետք է ամռանն ամուսնանան: 2020 թվականն իրենց տարին կլինի»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 50-ամյա Լոպեսը դաստիարակում է նախկին ամուսնուց` Մարկ Էնթոնիից ունեցած երկվորյակներին` 11-ամյա որդուն` Մաքսին և դստերը` Էմմիին: Երգչուհու համար Ռոդրիգեսի հետ ամուսնությունը նրա չորրորդ փորձն է, իսկ Ալեքսինը` երկրորդ:
Աղբյուրը՝ tert.am