Ինչքա՞ն գումար է Ռոնալդուն ամսական հատկացնում իր սիրելիին՝ Ջորջինա Ռոդրիգեսին: Իսպանական Viva la vida հաղորդաշարի ընթացքում հայտնել են, որ պորտուգալացին ամսական 50-100 հազար եվրո է տալիս Ջորջինային: Սակայն, ըստ ամենայնի, Ջորջինան գումարը ծախսելու տեղ առանձնապես չունի: Նա ժամանակի մեծ մասն անցկացնում է Թուրինի իրենց տանն ու խնամում է երեխաներին:
Աղբյուրը՝ shantnews.am