Դերասան Գոռ Հակոբյանն Ինստագրամում հրապարակում է արել՝ հետևորդներին տեղեկացնելով, որ իրենց ընտանիքում երրորդ համալրումն է սպասվում։ Գոռն ուլտրաձայնային հետազոտության միջոցով ստացված պատկերն է հրապարակել՝ մակագրելով․ «Արդեն ժամանակն է, որ կիսվեմ ուրախությունովս: Սեպտեմբերին երրորդ անգամ կդառնամ պապա: Մնաց 7 ամիս: Տարոսը Ձեզ»:
Նշենք, որ դերասանն ու կինը՝ Հրուշ Մնոյանը, երկու որդի ունեն։ Նրանց ավագ որդին՝ Վարդանը, 8 տարեկան է, իսկ կրտսեր որդին՝ Ֆելիքսը, 5 տարեկան։
![](https://www.tert.am/files/Zara%20Life/Ashot%20Melanya%20Ghazaryan/gorhakobyanofficial_84350679_188994868992182_2630534215576719706_n%20(1).jpg?1581949071338)
Աղբյուրը՝ Tert.am Life