Bravo.am-ը գրում է․ Հնդկաստանում իր երջանկությունը գտած դերասանուհի Սիլվի Բարկովան, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ապրում էր այնտեղ, վերջին ամիսներին Երեւանում էր, սակայն առանց ամուսնու:
Թեեւ շատերը շտապել էին մտածել, թե զույգը բաժանվել է, Սիլվին օրեր առաջ վերադարձել է Մումբայ: Մինչ մեկնելը նա հասցրել է հնդկական մոտիվներով նոր ֆոտոշարք իրականացնել, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին:
«Հայաստանում անցկացրածս ամիսներն ինձ համար մի ակնթարթ էին: Հասցրել եմ արդեն կարոտել իմ հայրենիքը, սակայն, բնականաբար, պետք է գնայի:
Նույնիսկ երկար մնացի առանց ամուսնուս»,-ասել է Սիլվին եւ հավելել, որ այս ամիսների ընթացքում ամուսինը դժվարությամբ է դիմացել կարոտին, իսկ օդանավակայանում հանդիպելուն պես նրանց երկուսի ուրախությանը չափ ու սահման չի եղել:
Ազգությամբ հայ հարսի ամիսներով բացակայությունը քննարկումների եւ խոսակցությունների առիթ չի հանդիսացել նրա ընտանիքում. «Հնդիկներն ունեն մի ադաթ, ըստ որի՝ ամուսնությունից մեկ ամիս անց կինը կարող է մի քանի ամսով գնալ հայրական տուն»:
Սիլվին խոստովանում է, որ շատ կցանկանար ամուսնու հետ տեղափոխվել Երեւան, սակայն աշխատանքի պատճառով նրանց դա չի հաջողվում:
Առջեւում սիրո տոնն է, եւ դերասանուհին այն կնշի ամուսնու հետ. «Շատ ուրախ եմ, որ այդ օրը միասին կլինենք: Անկեղծ ասած, դեռ չեմ որոշել՝ ինչ նվիրեմ, բայց հաստատ մի լավ ու պետքական նվեր կընտրեմ»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում