Բրեդ Փիթը ստացավ իր կարիերայի առաջին Օսկարը

Լոս Անջելեսում ընթացող «Օսկար» մրցանակաբաշխության 92-րդ արարողության ժամանակ Բրեդ Փիթն արժանացել է իր կարիերայի առաջին Օսկարին։ Նա մրցանակը ստացել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում դերակատարման համար։ Նախկինում նա երեք անգամ առաջադրվել էր Օսկարի։

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» է ճանաչվել է Լորա Դերնը՝ «Ամուսնական պատմություն» ֆիլմում դերակատարման համար։

Հարավկորեացի ռեժիսոր Փոն Ջուն-հոն մրցանակ է ստացել «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում՝ «Մակաբույծները» ֆիլմի համար, որտեղ նա հանդես է եկել նաև սցենարիստի դերով։

Աղբյուրը՝ shantnews.am