Դեասանուհի Սոֆյա Պողոսյանը լուսանկարներ է հրապարակել ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ և գրել ամուր հարաբերություններ ունենալու իր տեսլականի մասին:
«Հարաբերությունները նշանակում են, որ դուք իրար ավելի լավն եք դարձնում, հավատում ու աջակցում եք իրար: Եղեք իրար մասնիկը, ոչ թե խնդիրը»,- գրել է դերասանուհին:
Նշենք, որ զույգն ամուսնացել է նախորդ տարվա սեպտեմբերին: Նրանք միասին են արդեն մի քանի տարի: Ժամանակին Սոֆյան ու Աշոտը խուսափում էին հանրայնացնել իրենց կապը, իսկ հիմա բավականին հաճախ են սիրառատ հրապարակումներ անում:
Աղբյուրը՝ tert.am