Հնարավոր է՝ հարսանիք չլինի»: Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը 2019-ին ուրախությամբ է մնաս բարով ասել: Նախորդ տարին նրա համար բարդ էր: Tert.am Life-ի հետ զրույցում Մարիամը պատմել է 2020-ից հրաշքի սպասման, թատրոնում խաղալու երազանքի իրականացման և գլխավոր նպատակի մասին:
«2019-ը շատ բարդ տարի էր համար: Էմոցիոնալ շատ բուռն տարի էր թե՛ լավ, թե՛ վատ առումով։ Անցած տարին ինձ համար 2 մասի է բաժանվում՝ տոկոսային հարաբերությամբ կարող եմ ասել, որ տարվա 40 տոկոսը երջանիկ եմ եղել, 60 տոկոսը չասեմ դժբախտ եմ եղել, բայց ինձ երջանիկ չեմ զգացել։ Գործնականում լավ տարի էր, ձեռքբերումների տարի էր։
Ես սիրում եմ նկարահանումների ընթացքում ընդմիջումներ ունենալ և անընդհատ էկրաններին չլինել: 2019-ին լավ նախագծերում եմ նկարահանվել։ Գործնականում ձեռք եմ բերել լավ ընկերներ, որոնց շատ եմ սիրում։ Անկախ նրանից՝ հետո կհամագործակցե՞նք, թե՞ ուղղակի կշփվենք իրար հետ, ուզում եմ նրանց հետ նույն դրական նոտայի վրա մնանք»,- ասաց Մարիամը:
Թե ինչու է 2019-ը բարդ բնորոշում, Մարիամը մանրամասնել չցանկացավ: «Շնորհակալ եմ 2019-ին նրա համար, ինչ խլել է և նրա համար, ինչ տվել է։ Ես ուղղակի փակեցի նախորդ տարվա էջն ու բացեցի այս տարվա էջը։ Այս տարին շատ լավ եմ սկսել ու ուզում եմ այդպես էլ շարունակել, թեև արդեն չեմ հավատում, որ եթե տարիդ լավ ես սկսում, ուրեմն լավ կանցնի։ 2019-ը շատ լավ էի սկսել: 2020-ից ակնկալիքներ չունեմ: Ես սովորել եմ ակնկալիքներ չունենալ ոչ սկսվող տարուց, ոչ կյանքից։ Սովորել եմ ուղղակի ապրել ու երջանկանալ ամենափոքր բանով,- ասաց նա, բայց փոքրիկ դադարից հետո անկեղծացավ,
– Այսպես խոսում եմ, բայց ինչքան էլ ասեմ, որ սպասելիքներ չունեմ, մի տեսակ մեջս մանուկ կա, որը սպասում է հրաշքի։ Երբ մարդու ուղեղը կառավարում է նրան ու ասում՝ ոչնչի չսպասես, ներսի մանուկը, միևնույն է, հրաշքի է սպասում։ Որքան ռեալիստ եմ, նույնքան ռոմանտիկ եմ՝ փոքրիկ երեխա, որը հավատում է հրաշքների։ Նույնիսկ մանկական խոսելաձև ունեմ։ Ինձ թվում է՝ որքան էլ մեծանամ, իմ միջի մանուկը չի մեծանալու»։
շարունակությունը՝ tert.am