Վերջին շրջանում Լոս Անջելեսում կազմակերպվող համերգային ծրագրերում մեկ անուն է շրջանառվում՝ ProjectOne: Ինչպես երևում է, Grand Party Production-ի կողմից ստեղված այս նախաձեռնությունն այնքան է սիրվել բարձրակարգ ու նորարար երաժշտությունը նախընտրողների կողմից, որ այս բենդն է հրավիրվում տեղի բոլոր կարևոր իրադարձությունների ժամանակ:
Համարձակ ու տպավորիչ համերգային ծրագրեր ապահովելու համար ամենավարկանիշային երգիչները համագործակցում են հենց այս բենդի հետ, ինչի արդյունքում էլ ProjectOne-ը դարձել է անվանը հավատարիմ՝ առաջինն ու ամենապահանջվածը:
Իրար հաջորդող համերգները, մարդաշատ սրահներն ու տեղի շոուբիզնեսի ներկայացուցիչների վստահությունն այս բենդի հանդեպ, փաստում են, որ նորարար լուծումները շատերին է հետաքրքրում:
Հիշեցնենք, որ խմբի անդամներն են՝ Արաքսիա Ամիրխանյանը (մեներգիչ), Գուրգեն Գալստյան (մեներգիչ), Գագիկ Թորոյան (բաս կիթառ), Դերենիկ Վարդումյան (հարվածային գործիքներ), Անդրե Վարդանյան (կիթառ), Սուրեն Դանիելյան (շեփոր), Խաչատուր Ղահրամանյան (տրոմբոն), Ռոմա Կանյան (գեղարվեստական ղեկավար): Խմբի ելույթները ուղեկցվում են DJ Տիգրան Մանսուրյանի նվագակցությամբ, ով վաստակաշատ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի թոռն է, իսկ մենեջերն է Լազարոն: Նախաձեռնությունն աննախադեպ է, քանի որ Լոս Անջելեսի հայերը վաղուց է ինչ սպասում էին նման փոփոխության: