DJ Վակցինան` Արուսիկ Մկրտչյանը, Ֆեյսբուքի իր էջում փոխել է կարգավիճակը՝ նշելով, որ նոր հարաբերություններ ունի: Որպես մակագրություն նա ավելացրել է. «Սիրել և գնահատել իրար»:
Tert.am Life-ը կապ հաստատեց Արուսիկի հետ մանրամասների համար, սակայն նա նշեց, որ որևէ բան ավելացնել չի ցանկանում: Թե ում հետ է նոր հարաբերություններ սկսել, Արուսիկը նախընտրեց չբացահայտել:
Նախորդ տարեսկզբին Արուսիկը Tert.am Life-ին պատմել էր երկրորդ երեխայի ծննդից հետո նրա մոտ առաջացած առողջական խնդիրների և ամուսնալուծությունից հետո իր կյանքի մասին: Խոսելով անձնական կյանքը վերադասավորեու մասին՝ նա ասել էր. «Յուրաքանչյուր կին երազում է ռեալիզացված լինել թե՛ որպես կին, թե՛ որպես մայրիկ, թե՛ որպես հասարակության անդամ` անհատականություն։ Ոչ մի առողջ կին չի կարող երազել լինել միայնակ։ Ես փնտրտուքների մեջ չեմ, ժամանակս էլ չի ներում, որպեսզի ուշադրություն դարձնեմ անձնական կյանքիս, բայց եթե լինի առողջ հարաբերություն, սեր, հարգանք, այդ ամենը լինի բալանսավորված, բնականաբար, ես չեմ ասելու` ոչ, թողեք միայնակ տանջվեմ։ Սակայն քանի դեռ չկա նմանատիպ իրավիճակ, ես երջանիկ եմ այն ամենով, ինչ ունեմ այս իրավիճակում։ Գուցե անցնեն տարիներ, իմ կյանքում առաջնահերթություններ փոխվեն, բայց այս պահին, որպես այդպիսին, նպատակ չունեմ գտնելու երկրորդ կեսիս»։
աղբյուրն՝ այստեղ