«Մենք ավելի շատ ենք և ավելի ուժեղ, քան կարող է թվալ». Սիրուշո

Մենք ավելի շատ ենք և ավելի ուժեղ, քան կարող է թվալ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սիրուշոն։

«Տանում ենք ձեզ մեզ հետ ճանապարհորդության աշխարհի տարբեր երկրներով, ուզում եմ կիսել ձեզ հետ այն, ինչ տեսնում ու լսում եմ իմ համերգային շրջագայությունների ժամանակ, ինչից ոգեշնչվում եմ, ծանոթացնել ձեզ այն մարդկանց հետ, ումից կարելի է սովորել, մարդիկ, ովքեր Հայաստանից դուրս պահում են հայկականը՝ մշակույթը, բարքերը, արժեքները:

Armat ձայնասկավառակս, որը թողարկվեց մի քանի տարի առաջ, ոգեշնչված է հենց այդպիսի մարդկանցից:

Համոզված եմ, որ այս հաղորդումները ոգեշնչման աղբյուր կհանդիսանան շատերի համար և ավելի լավ պատկերացում կստեղծեն սփյուռքում մեր արմատները պահող մեր հայրենակիցների մասին:

Մենք ավելի շատ ենք և ավելի ուժեղ, քան կարող է թվալ»: