Հրապարակը գրում է․ Ինչ է պատմում Նունեի հայրական տան հարևանությամբ ապրող կինը: ֆեյսբուքյան օգտատեր Լյուդմիլա Սահակյանը գրառում է տարածում երգչուհի Նունե Եսայանի մասին, որը շատ արագ տարածվում է համացացնում։
Եթե մարդկանց վարկաբեկելու նման աղտոտ ճանապարհ ընտրվի, վարագույրը պատռվի, վաղը, մյուս օրը վատ չզգաք, որ յուրաքանչյուրդ հայտնվեք նույն նշանակետում։ Հավատացնում եմ՝ կրակոցը անպատասխան չի մնում։ Եթե այսօր դու ես կրակում, վաղը քեզ վրա են կրակելու։
Փաստորեն ինչ- ինչ ձեռքերով կրկին հայտնվում ենք այն վիճակում, որ մարդկանց տունը դագաղներ տանեն, մի քանի հոգով գնան ու այլանդակ վարկաբեկիչ բառեր ասեն մարդկանց՝ իրենց երեխաների ներկայությամբ, սև ժապավեններ կապեն փողոցներում։ Սա հայ ազգին բնորոշ չէ և անկախ քաղաքական հայացքներից մարդուն ստորացնելը, նսեմացնելը, շանտաժի ենթարկելը, զրպարտելը, արգահատելի է։
Գրառմանն ի պատասխան այսօր մի փոքրիկ պարզաբանում ընկավ աչքովս։ Այո, կան մարդիկ, որոնք անկախ իրենց հարաբերություններից մնում են Մարդ։ Ահա թե ինչ է գրում ֆեյսբուքյան օգտատեր Ռոզա Թումանյանը․
«Ես Նունեի անձնական կյանքով հետաքրքրված չեմ, բայց այս նյութում մի անդրադարձ կա՝ իբր Ջրվեժից նրան վտարել են եղբայրները։ Ապրում եմ հենց նրա հայրական տան հարեվանությամբ Նունեն ընդամենը մի եղբայր ուներ, իսկ ընտանիքում ու հարեվանության շրջանում հարգված է»։
Աղբյուր՝ hraparak.am