Արդեն դեկտեմբերն է ու սկսվել է ամանորյա եռուզեռը: Դերասանուհի Լուզիա Ղամբարյանն արդեն որոշել է, թե որտեղ է դիմավորելու Նոր տարին: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմեց, տոներն անցկացնելու են Դիլիջանում:
«Մենք սիրում ենք Դիլիջանում լինել և՛ ամռանը, և՛ ձմռանը: Լինելու ենք ամբողջ ընտանիքով՝ ես, ամուսինս, դուստրս և մայրս»,- ասաց նա ու հավելեց, որ սովորաբար սիրում է Ամանորին տանը լինել, սակայն պետք է ճիշտ օգտագործել արձակուրդը և հանգստանալ: Հենց այս պատճառով են այս տարի ընտրել Դիլիջանը:
Տարածված կատակներին, որ Ամանորը հայաստանյան հանգստյան գոտիներում դիմավորում են միայն հարուստները, Լուիզան ծիծաղելով արձագանքեց. «Այդ ամենը շատ հարաբերական է, որովհետև արտերկրում էլ կան հանգստի շատ թանկ տարբերակներ: Մենք Ամանորը նշել ենք նաև արտերկրում, որովհետև հետաքրքիր է ձմռան ցրտին լինել ծովափում, սակայն յուրաքանչյուր տարին իր հետ բերում է այն, ինչ պետք է հենց այդ տարի լիներ: Ամենակարևորը Նոր տարին ուրախ ու ընտանիքիդ անդամների հետ դիմավորելն է՝ անկախ գրպանիդ պարունակությունից»:
Լուիզան տոնական սեղան կպատրաստի նաև իրենց տանը: Տոնածառն էլ դեկտեմբերի սկզբին կզարդարեն ու ամբողջ ամիս տանը տոնական տրամադրություն կլինի:
«Որքան էլ վերջին տարիներին ավելի ակտուալ է դարձել տանից կամ երկրից դուրս տոնել Ամանորը, կարծում եմ, կարևոր է պահպանել տոնի խորհուրդը: Երևի թե, դա մեր մանկությունից է գալիս: Ես ավելի հաճախ տանն եմ դիմավորել նոր տարին, բայց լինում են տարիներ, երբ ավելի հարմար ես գտնում տանը չմնալ: Անկախ այդ որոշումից՝ ես շատ եմ սիրում ամանորյա եռուզեռը, հատկապես, նվերների գնման, հանձնման և ստանալու արարողությունը, տոնածառ զարդարելն ու տոնական սեղան պատրաստելը: Դրանք շատ հաճելի երևույթներ են, բայց և այդ եռուզեռից որոշակիորեն փախչելու կարիք է զգացվում: Ուզում ես մի քիչ լիցքաթափվել՝ նոր ուժերով ու եռանդով դիմավորել Նոր տարին համար,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ առաջիկա օրերին կզարդարեն տոնածառը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ