Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը վաստակել է երկու միլիոն դոլար Uber Eats սնունդ մատակարարող ընկերության գովազդում նկարահանվելու համար: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Քարդաշյանի հետ միասին, գովազդում նկարահանվել է ավստրալացի դերասանուհի Մագդա Շուբանսկին, որը հայտնի է Kath & Kim սերիալում Շարոնի դերով: Հրապարակման համաձայն՝ վերջինս ցնցված էր այն փաստից, որ Քարդաշյանը համաձայնել է նկարահանվել գովազդում:
Հանդիսատեսը բարձր է գնահատել այն հոլովակը, որում երկու մասնակիցները կրում էին կապույտ պոլո վերնաշապիկներ և գոգնոցներ իրենց անվան սկզբնատառերով: Սոցցանցերում հոլովակն անվանել են գլուխգործոց: