Միհրանը երկրպագուներին հրավիրել էր ներկա լինելու իր «Սիրո կինոյին» և ամեն ինչ արեց, որպեսզի օրը համապատասխանի խորագրին․․․
«Սիրո կինոյի» գլխավոր դրվագին՝ Միհրան Ծառուկյան-Արփի Գաբրիելյան զուգերգին երկրպագուների սպասումն ավելի ուժգնացրեց շոուն՝ փոքրիկ լռությունը, որի ընթացքում Միհրանը գնաց հետնաբեմ՝ հագուստը փոխելու․․․
Սիրելիի հետ զուգերգը կատարելու համար նա բեմ բարձրացավ «սմոքինգով», և սա պատահական չէր․․․
«Անհնար է քեզնից առավել աշխարհում այս ուրիշին սիրել» երգեցին նրանք, սակայն կատարումից հետո Միհրանը բաց չթողեց սիրելիի ձեռքն ու ամուսնության առաջարկություն արեց նրան․․․
«Ուզում եմ մի քանի ժամ առաջ ընկնել, քանի որ մի քանի ժամից Արփիի ծննդյան տարեդարձն է, ուզում եմ հիմա շնորհավորել իրեն»,
– ասաց երգիչն ու վարդերի 7 ծաղկեփունջ նվիրեց նրան, մինչ երգչուհին ուզում էր հասկանալ, թե ինչպես տանի այդքան ծաղիկները, Միհրանը հանեց նաև ամուսնական մատանին․․․
Հուզված Արփին քչախոս էր, խոսքերի փոխարեն գրկախառնվեց սիրելիին. նման անակնկալն այնքան անսպասելի էր նրա համար, որ նույնիսկ օրվա համար ընտրած զգեստը փակում էր ձեռքերը․․․
Արփիի համար պահը շոկային էր, քանի որ չնայած մի քանի տարի միասին լինելուն՝ ամուսնության հանրային առաջարկություն չէր սպասում․․․
Հետնաբեմում նա ժպիտով հիշեց, որ ժամանակին Միհրանին ասել էր՝ եթե մի օր որոշի իրեն ամուսնության առաջարկություն անել, այնպես անի, որ այդտեղ միայն երկուսով լինեն․․․
Միհրանն այս դրվագը չմտաբերեց, իսկ սիրելիի համար առաջարկի պահն անմոռանալի դարձնելուն երկար էր պատրաստվել․․․
«Երկար ժամանակ է՝ պատրաստվում էի դրան: Երբ եկավ մենահամերգի պահը, հասկացա, որ ավելի լավ պահ չկա այդ անակնկալը մատուցելու համար»,- ասել էր երգիչը․․․
Համացանցում լուրեր շրջանառվեցին առ այն, որ այս իրադարձությանն է անդրադարձել նաև՝ Շուշաննա Թովմասյանը, ով Միհրանի զուգընկերն էր՝ հայտնի սերիալում․․․
Ժամանակին հաճախ էր խոսվում այն մասին, որ Միհրանն ու Շուշանը՝ (Գոռն ու Էլենը) շատ մտերիմ հարաբերություններ ունեն և ընկերություն են անում․․․
Ասում են, որ երբ Շուշանն իմացել է Միհրանի առաջարկության մասին, ասել է թե ինքը բոլորովին չէր սպասում նման բան, դա նույնիսկ շոկային էր իր համար․․․
Իր էջում գրել է Արփիի երկրպագուներից՝ Անի Հակոբյանը․ հավելենք, որ այժմ Շուշաննա ամուսնացած է «Երանի» ու «Երեւի» հեռուստասերիալների ռեժիսոր Վահե Սայանի հետ:
աղբյուրն՝ այստեղ