Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ այլևս մերկ չի նկարահանվի

Ամերիկյան հեռուստաշոուի աստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ այլևս մերկ չի նկարահանվի:

«Ես չգիտեմ, միգուցե խնդիրն իմ ամուսնու խոսքերի մեջ է, որ երբեմն իրեն անհարմար է զգում իմ չափազանց սեքսուալ արտաքինի պատճառով: Ես միշտ լսում եմ նրան և հասկանում նրա զգացմունքները: Նա միշտ սատարում է ինձ լինել այնպիսին, ինչպիսին ցանկանում եմ,  և անել այն, ինչ ուզում եմ: Բայց իմ ներսում կարծես զարթոնք է տեղի ունեցել», – հայտարարել է Քիմը The Cut հրատարակությանը տված հարցազրույցում:

Չորս երեխաների մայր Քիմը խոստովանել է, որ չի կարողանում երեխաների մոտ նայել ինստագրամյան իր էջը, քանի որ այնտեղ հաճախ կարելի է տեսնել բաց լուսանկարներ:

Analitik.am