«Կյանքիս ամենավառ տպավորություններն ու ամենասարսափելի պահերն էին». Ստաս Պիեխան պատմել է՝ ինչպես է հաղթահարել թմրանյութերից կախվածությունը

ՌԴ էստրադային երգիչ Ստաս Պիեխան ռուսական «5-րդ ալիք»-ի «Светская хроника» ծրագրում պատմել է՝ ինչպես է պայքարել թմրանյութերից կախվածության դեմ։ Երաժշտի խոսքով՝ նա թմրանյութեր օգտագործել է շուրջ 10 տարի, և դա իր կյանքի «ամենավառ տպավորություններն ու ամենասարսափելի պահերն էին»։

«Դադարից երկու օր անց անտանելի էր դառնում ապրելը․ երրորդ օրը նորից սկսում էի թմրանյութ օգտագործել։ Որևէ վերակենդանացում կամ վերականգնում ինձ դրանից հետ չէր պահում»,- պատմել է երգիչը։

Ինչպես նշել է Պյեխան, կախվածությունը հաղթահարել նրան օգնել է երաժշտությունը։ Հիմա երգիչն առողջ կենսակերպ է վարում և հրաժարվել է նույնիսկ ալկոհոլից։ Այժմ երաժիշտն ինքն է օգնում նման իրավիճակում հայտնված մարդկանց, իսկ մի քանի տարի առաջ անգամ իր նարկոլոգիական կլինիկան է հիմնել։

Tert.am