«Վերջում ես փակվեցի լոգարանում և իսկապես հեկեկացի». ինչպես է Քիմ Քարդաշյանը նշել մոր՝ Քրիս Ջենների ծննդյան օրը

Իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը պատմել է՝ ինչպես է նշել մոր՝ Քրիս Ջենների ծննդյան օրը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարն ու տեսանյութը նա ուղեկցել է սրտառուչ տեքստով այն մասին, որ հանգամանորեն պատրաստվել է այդ օրվան։ «Ես հրավիրատոմս եմ ուղարկել ամենամտերիմ մարդկանց, նրանք եկել են նախանշված վայր, իսկ հետո ես նրանց այլ հրավիրատոմսեր բաժանեցի, որում այլ հասցե էր նշված։ Դա մայրիկի համար պետք է անակնկալ լիներ»,- գրել է Քիմը։ Հանդիպման վայրը Քարդաշյանների հին տունն էր, ուր, ինչպես գրել է Քիմը, իրենք երջանիկ են եղել հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի հետ։ «Ես նույնիսկ վարձել եմ այն մեքենաները, որոնք մայրիկն ու հայրիկը ժամանակին վարել են»,- գրել է նա։