Փորձագետները կազմել են ԱՄՆ-ի ամենահանրաճանաչ դերասանների ցանկը

Ջենիֆեր Էնիսթոնը գլխավորել է ամենահանրաճանաչ ամերիկացի դերասանների ցանկը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ մեջբերելով ամերիկյան MVPindex վերլուծական ընկերության տվյալները: Ընկերությունը հոկտեմբերի 22-29-ը հետևել է օգտատերերի նախասիրություններին սոցցանցերում և YouTube տեսահոսթինգում:

Վարկանիշի երկրորդ տեղում է հայտնվել Դուեյն Ջոնսոնը, որին հաջորդել են Լիլի Ռեյնհարթը, Կամիլա Մենդեսը և Գեբրիել Յունիոնը:

Փորձագետները կազմել են նաև ամենահայտնի կատակերգուների ցանկը, որում ընդգրկվել են Ռոլանդ Փաուելը (Lil Duval), Ջո Ռոգան, Դերիլ Լին Հյուլին, Դեսի Բենքսը և Քոլին Բելինջերը:

2019-ի օգոստոսին Forbes ամսագիրը կազմել էր ամենից բարձր վարձատրվող դերասանների վարկանշային աղյուսակը, որում տեղ էին գտել Դուեյն Ջոնսոնը, Քրիս Հեմսվորթը, Ռոբերտ Դաունի կրտսերը, Աքշայ Կումարը և Ջեքի Չանը:

Tert.am