Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող մահացած աստղերի ամենամյա ցանկը

Forbes ամսագիրը հրապարակել է հայտնի մարդկանց ամենամյա վարկանիշային աղյուսակը, որոնք մահից հետո մեծ գումարներ են ստանում, հաղորդում է Газета-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ամենաբարձր վարձատրվող մահացած աստղերի ցանկում երկու նորեկ է հայտնվել: Վարկանիշային աղյուսակում ընդհանուր առմամբ 13 հայտնիներ կան:

Այս տարի ևս ցանկը գլխավորում է Մայքլ Ջեքսոնը՝ 60 միլիոն դոլար եկամուտով: Ցանկում են նաև Էլվիս Պրեսլին՝ 40 մլն դոլար, գոլֆիստ Առնոլդ Պալմերը` 35 միլիոն դոլար, Բոբ Մարլին` 23 մլն դոլար, Մերլին Մոնրոն` 14 մլն դոլար, երգիչ Պրինցը՝ 13 մլն դոլար, Ջոն Լենոնը` 12 մլն դոլար:

Առաջին անգամ վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է նաև Ուիթնի Հյուսթոնը՝ 13-րդ հորիզոնականում: Անցյալ տարի երգչուհու եկամուտը կազմել է 9,5 միլիոն դոլար:

Նշվում է, որ 13 մահացած հայտնիների եկամուտը չի փոփոխվել: Այն գրեթե նույնն են, ինչ մեկ տարի առաջ:

Tert.am