ՌԴ վաստակավոր արտիստուհի Անաստասիա Զավորոտնյուկը և նրա մտերիմները խնդրում են վերջ տալ նրա առողջական վիճակի շուրջ արվող շահարկումներին և հավատալ միայն պաշտոնական տեղեկությանը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին կիրակի հայտնել է դերասանուհու տնօրեն Ստաս Խրիստովը:
Միևնույն ժամանակ վերջինս հավելել է, որ Անաստասիան և նրա ընտանիքը պատրաստ չեն որևէ պաշտոնական մեկնաբանություններ հնչեցնել նրա առողջության վերաբերյալ: «Մենք խնդրում ենք հարգել դերասանուհու և նրա ընտանիքի որոշումը»,- ասել է Զավորոտնյուկի տնօրենը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել նրա առողջության վատթարացման մասին:
Հիշեցնենք, որ դերասանուհին ծանր վիճակում հոսպիտալացվել է սեպտեմբերի առաջին կեսին, որից հետո նրա ախտորոշման վերաբերյալ տարբեր վարկածներ են հաղորդվում: