Նշվել է պատճառը, թե ինչն էր խանգարում Ֆրեդի Մերկուրիին անձնական հարաբերություններում

Լեգենդար Queen ռոք խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի մասին պատմող նոր գրքում, որը կրում է «Freddie Mercury: A Life, In His Own Words» անվանումը, նշվել է այն պատճառը, թե ինչն էր խանգարում երաժշտին անձնական հարաբերություններում: Այս մասին հայտնում է The Mirror-ը:

Գրքում հիշատակվում է Մերկուրիի խոսքերը: Նա պատմում է, որ իր սիրեցյալի` Մերի Օստինի հետ համատեղ կյանքի ընթացքում հաճախ էր արթնանում գիշերվա կեսին, որպեսզի նոր երգ գրեր: Միևնույն ժամանակ, դա աղջկան բացառապես դուր չէր գալիս, քանի որ նման «ոգեշնչումները» կարող էին տեղի ունենալ անհարմար պահերի:

«Օրինակ` լոգասենյակում: Միանշանակ, դա փչացնում էր իմ անձնական ու ինտիմ կյանքը»,- պատմել է երգիչը:

Tert.am