Ֆիլմ, որը մոտիվացրեց երիտասարդներին. Ի՞նչ են արել փոքրիկ հեռուստադիտողները «Թղթե երազանք»-ով ոգեշնչված

«Շանթ» հեռուստաընկերության  «Թղթե երազանք» հեռուստանովելը մոտենում է ավարտին. այսօր՝ հոկտեմբերի 2-ին կցուցադրվի  ֆիլմի վերջին՝ 24-րդ մասը:

«Թղթե երազանքը» ոչ միայն սիրվեց հանդիատեսի կողմից, այլև գրանցեց բարձր վարկանիշ, թողեց իր հետքը ֆիլմարտադրության մեջ՝ սահմանելով նոր նշաձող: Նովելն իր բովանդակությամբ կտրուկ տարբերվում էր դաշտում եղած մյուս հեռուստասերիալներից. սյուժե, որտեղ չկա բռնություն, հոգնեցնող լացուկոծ, կենցաղային կրկվող դրվագներ:

Փոխարենը անապահով պայմաններում ապրող, թղթե նպատակներին հասնող երեխա, ով իր պատմությամբ շատերին մոտիվացրեց: Սոցիալական ծանր պայմանները միշտ էլ հաղթահարելի են, եթե կա համառություն, ազնվություն, աշխատասիրություն և կամք. այն ինչն ընկած է սցենարի հիմքում:

Ֆիլմի ասելիքը հասավ հեռուստադիտողի սրտերին այն աստիճան, որ, ըստ մեզ հասած տեղեկությունների, վերջին օրերին Երևանի դպրոցներից մեկի սաները՝ տնօրինության գլխավորությամբ, Գյումրի են գնացել՝ շրջելու, սեփական աչքերով տեսնելու ու ծանոթանալու այն վայրերին, որտեղ անցել են նկարահանումները, շրջելու մի քաղաքում, որն իրար գլուխ էր հավաքել ֆիլմի հերոսներին և որտեղ կոլորիտ ու պատմություն կա՝ միայն այս քաղաքին բնորոշ:

 Երազանքը թղթին հանձնած Հայկի օրինակն, ասում են՝  շատերին է ոգևորել. Գյումրիում փոքրիկ հեռուստադիտողների մոտ հետաքրքրություն է առաջացել Հայկի ընտրած մանսագիտության՝ ծրագրավորման հանդեպ:

Հիշեցնենք, որ ֆիլմը հեռուստաէկրանին սեպտեմբերի 2-ից:

ArenaNews.am