Սեպտեմբերի 12-ին, ժամը 19:00-ին Գլենդելի Վերանդա ռեստորանում տեղի կունենա Սևակ Խանաղյանի նոր՝ «Սեր» երգի պրեմիերան, որի ժամանակ կցուցադրվի նաև երգի տեսահոլովակը՝ հիմնված իրական պատմության վրա։ Նախատեսված է փակ միջոցառում, որի ընթացքում էլ կներկայացվի տեսահոլովակը: Ինչպես կազմակերպիչներն են տեղեկացնում՝ այս ընթացքում բազմաթիվ զանգեր են ստացել մարդկանցից, որոնք ուզում են մասնակցել պրեմիերային, սակայն տոմսերը վաճառքում չկան. մուտքը լինելու է միայն հրավիրատոմսերով:
Ի դեպ, ինչպես տեղեկացանք երգչի PR թիմից՝ երգը գրվել է հատուկ պատվերով մի զույգի համար, ում հարսանիքը ևս կկայանա սեպտեմբերին: Սևակն անձամբ երգը կկատարի հարսանեկան խնջույքի ժամանակ:
Երեկոյի ժամանակ հատուկ հրավերով ելույթ կունենա ProjectOne Live Band-ը:
Երաժշտության հեղինակ՝ Sevak Khanagyan
Խոսքերի հեղինակ՝ Anna Danielyan
Երժ. ձևավորող Андрей Фролов3STOPPED
Օպերատոր՝ Գևորգ Սարգսյան
Մոնտաժ՝ Քրիս Դամադյան
Մուտքը միայն հրավիրատոմսերով։
Հասցե՝📍Արցախի պողոտա, 141 փողոց, Գլենդել, Կալիֆորնիա։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել`
📞 (818) 945-5941, (818) 570-7707
📩 Էլեկտրոնային հասցե՝ armenianentertainment@yahoo.com, Info@grand-party.com