Գևորգ Գրիգորյանի կինը՝ Սուսաննան, դուրս է եկել «Պատվից առավել»-ում աշխատանքից․ դերասանը պարզաբանում է պատճառը

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել էր, որ դերասան Գևորգ Գրիգորյանի սիրելին՝ Սուսաննան, աշխատում է «Պատվից առավել» հեռուստասերալում՝ որպես դիմահարդար: Մեզ հայտնի է դարձել, որ Սուսաննան այլևս չի աշխատում նախագծում:

Tert.am Life-ը զրուցել է Գևորգի հետ՝ պարզելու, թե ո՞րն է պատճառը, արդյոք նախկին ընկերուհու՝  Նաստասյա Գոլովկոյի հետ սիրային զույգի մարմնավորելը որոշակի լարվածություն է ստեղծել նկարահանման հրապարակում, խանդի առիթ դարձել և պատճառ հանդիսացել, որպեսզի Սուսաննան դուրս գա աշխատանքից:

Գևորգը հաստատեց, որ ընտրյալը դուրս է եկել «Պատվից առավել»-ում աշխատանքից, սակայն անհեթեթություն համարեց խոսակցությունները, որ նկարահանման հրապարակում լարված մթնոլորտ է եղել:

«Նա չի աշխատում, որովհետև գրաֆիկը ծանր է, իր աշխատելու կարիքը չկա, ես եմ աշխատում»,- ասաց Գևորգը: Այլ հարցերի անդրադառնալ Գևորգը չցանկացավ՝ դրանք համարելով անձնական:

tert.am