«Շատ դեպքերում մարդիկ սեքսուալությունը շփոթում են գռեհկության հետ»․ Սիլվի Բարկովան իր սեքսուալ ֆոտոշարքի, ոճի և զգեստապահարանի մասին

Ամուսությունից հետո Հնդկաստանում բնակություն հաստատած Սիլվի Բարկովան այս օրերին Հայաստանում է։ Հայրենիքում գտնվելու շրջանում դերասանուհու մոտ ցանկություն էր առաջացել ներկայանալ նոր ֆոտոշարքով, որն էլ նա իրագործել է լուսանկարիչ Ալբերտ Հարությունյանի հետ։  

Սիլվին ֆոտոշարքից լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին և խոսել սեքսուալության, գռեհկության և առհասարակ ոճի մասին։

Այս ֆոտոշարքում իր ոճն ու հագուստներն ընտրել է հենց ինքը՝ դերասանուհին: «Առանձնապես ոչինչ չեմ արել՝ ուղղակի ընտրել եմ ինձ դուր եկած զգեստներից երեքը, համադրել եմ ականջօղերի հետ և վերջ»,- ժպիտով ասաց Սիլվին։

Դերասանուհին նշեց, որ իր զգեստապահարանը սովորաբար տարբեր է լինում, որտեղ, ըստ Սիլվիի, կարելի է գտնել ցանկացած ոճի հագուստ․  «Իմ զգեստապահարանում ոճերը տարբեր են․ ամեն ոճի զգեստ կարելի է զգեստապահարանումս գտնել՝  գռեհիկից բացի։ Վերջին շրջանում նախապատվությունս տալիս եմ ավելի շատ երկար, եթերային թեթև զգեստներին»։

Դերասանուհու ֆոտոշարքն առանձնանում է իր սեքսուալությամբ։ Սիլվիից հարցրինք, թե ըստ իրեն, սեքսուալ տեսք ունենալու համար կնոջն ի՞նչ է անհրաժեշտ․ «Կարծում եմ գեղեցիկ կազմվածք, ներդաշնակություն, սակայն շատ դեպքերում մարդիկ սեքսուալությունը շփոթում են գռեհկության հետ։ Ըստ իս, սեքսուալությունը կանացիության հոմանիշն է»։

Սիլվիից հետաքրքրվեցինք, թե կա՞ հագուստի կամ աքսեսուարի մի տեսակ, որը, անկախ նորաձևության միտումներից, միշտ իր զգեստապահարանում առկա է․ «Այո՛, և դա մեծ, շքեղ ականջօղերն են՝ ինքս օղերի մեծ սիրահար եմ, իհարկե խոսքը լավ ականջօղերի մասին է»։

Սիլվիի խոսքով հեռուստադիտողներն իրեն մասնագիտական հարթակում դեռ կտեսնեն, սակայն ներկայումս ինքն այդ մասին դեռ չի մտածում։

tert.am