Հարութ Փամբուկչյանի՝ երեկվա համերգի ժամանակ Ռազմիկ Ամյանը, թեեւ նախատեսված էր, չերգեց:
Ձախ Հարութի հին և նոր երգերից բացի հանդիսատեսը նաև պիտի լսեր Լիլիթ Հովհաննիսյանին, Անդիին, Արման Հովհաննիսյանին, Արմենչիկին և Ռազմիկ Ամյանին: Վերջինս սակայն, այդպես էլ չհայտնվեց բեմում:
Armdaily.am-ի հետ զրույցում երգչի պրոդյուսերն ասաց, որ իրենք տեղյակ չէին, որ Ռազմիկ Ամյանը չի գալու:
«Մենք նրան հրավիրել էինք, տեղյակ էր, 2 ամիս է գովազդներում կար, գուցե որոշել է ուրիշ տեղ գնա, թող գնա ուրիշ տեղ: Այն որ չի գալու, տեղյակ չենք եղել, Հարութի նկատմամբ ոչ մի երգիչ երբեք նման բան չէր արել: Թե ինչու չեկավ, չգիտեմ, մարդ է գուցե ոտքը ջարդել է, ես չգիտեմ դեռ ինչ է եղել: Թող Ռազմիկը պարզաբանի, ասի թե ինչու չեկավ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկվանից հայ օգտատերերը սոցկայքերում Ռազմիկ Ամյան են «մերժում»:
Պատճառը նրա երգն էր՝ նվիրված Սերժ Սարգսյանին: Երգի՝ համացանցում հայտնվելուց հետո բազմաթիվ օգտատերեր սկսեցին ակտիվորեն քննադատել երգչին: ՀՀ 3-րդ նախագահին փառաբանո երգին անդրադարձավ նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:Առաջացած բուռն աղմուկից հետո չի հաջողվում կապ հաստատել ոչ երգչի, ոչ նրա պրոդյուսերի հետ: