«Կտրիճ Դավո», «Հետդ կգամ» ու նմանատիպ այլ երգեր ԱՄՆ-ում բնակություն հաստատած Շպռոտին թույլ տվեցին համտեսել կոմերցիոն երգեր ներկայացնելու պտուղները, արդյուքնում նա սկսեց ներկայացնել հենց այդպիսի երգեր:
Տիգրան Ժամկոչյանի հետ զուգերգ ներկայացնելուց հետո Շպռոտը համագործակցության առաջարկ է արել Թաթուլին: Երգիչը համաձայնել է աշխատել նրա հետ, մեկ շաբաթից նրանք լսարանին կներկայացնեն նոր տեսահոլովակ, մինչ այդ Շպռոտը Tert.am Life-ին է տրամադրել բեքսթեյջ լուսանկարներն ու պատմել համագործակցության մասին:
«Վաղուց էի ուզում համագործակցել Թաթուլի հետ, քանի որ ինձ համար նա լավագույնն է իր ոճի մեջ: Ընտրել ենք Թաթուլի հին երգերից մեկը: Տեսահոլովակը սյուժետային գիծ չունի: Ես իմ տեսահոլովակներում չեմ հետևում սյուժետային գծին: Նախընտրում եմ գեղեցիկ տեսարաններ, գույն, դետալներ»,- ասաց երգչուհին, որը տեսահոլովակում կներկայանա գայթակղիչ կերպարներով:
![](https://www.tert.am/files/0Amalik/00/%D5%A6%D5%A1%D5%BC%D5%A1/333/fest/18/anhayt/arvin/%D5%BA%D5%A1%D5%BF%D5%BE%D5%AB%D6%81/shprotofficial_61152080_2112024545586270_8201485236436934682_n.jpg?1561716202830)
Շպռոտի համար արտաքին գրավչությունը կարևոր հանգամանք է: «Ինձ համար տեսքը մեծ նշանակություն ունի, քանի որ այն միշտ աշխատել է իմ օգտին»,- ասաց երգչուհին ու հավելեց, որ տեսահոլովակում տարբեր կերպարներով է լինելու:
Ըստ երգչուհու՝ նկարահանումները շատ լավ են ընթացել: Չնայած եղանակը փոքր-ինչ խանգարել է, Շպռոտը շեշտեց, որ աշխատանքային լավ օրեր են ունեցել:
«Անձրևոտ եղանակ էր, ինչից մի քիչ նեղվել էի, բայց նկարահանումները շատ ուրախ անցան: Սիրում եմ թիմային աշխատանք, սիրում եմ աշխատել պրոֆեսիոնալների հետ,- ասաց նա ու, որպես հետաքրքիր դրվագ, առանձնացրեց կենդանիների հետ տեսարանները: -Նկարահանման ժամանակ ունեինք շատ գեղեցիկ շունիկ և հավ: Հավին 3 օր պահել եմ, արդեն անուն էի տվել՝ Մաշա։ Տիրոջը խնդրել եմ հանկարծ չմորթել նրան: Խոստավան չմորթել և նրա ածած ձվերը թանկով վաճառել:)»:
![](https://www.tert.am/files/0Amalik/00/%D5%A6%D5%A1%D5%BC%D5%A1/333/fest/18/anhayt/arvin/%D5%BA%D5%A1%D5%BF%D5%BE%D5%AB%D6%81/shprotofficial_61544830_431820017598657_3449547559899636224_n.jpg?1561716218627)
Առանց խուսափելու Շպռոտն ուղիղ ասում է՝ այո, աշխատանքը կոմերցիոն նպատակ ունի: «Միանշանակ, իմ վերջին տարիների աշխատանքները միայն կոմերցիոն նպատակ են հետապնդում, ուղղակի նույնիսկ այդ դեպքում ես սիրում եմ աշխատել ամբողջ ուժով և հնարավորինս որակյալ աշխատանք մատուցել: Դրանում ինձ շատ է օգնոււմ իմ երգերի երաժշտական պրոդյուսեր Լազզարոն»,- ասաց նա:
Կոմերցիոն աշխատանքները բարելավել են նաև Շպռոտի կարգավիճակը: ԱՄՆ տեղափոխվելոըց հետո տարբեր աշխատանքներով գումար վաստակած երգչուհին ոգևորությամբ նկատեց, որ հիմա ավելի շատ է վաստակում երգելով, քան առաջ:
Ամերիկյան կյանքին երգչուհին արդեն հարմարվել է, չնայած ասում է, որ շատ է կարոտել ընտանիքի անդամներին, հայրիկին: Քանի որ Շպռոտի ստացած կարգավիճակն իրեն արդեն թույլ է տալիս դուրս գալ ԱՄՆ-ից, նա կարողանում է պարբերաբար լինել Հայաստանում: Վերջին այցը փետրվարին էր, ասաց, որ շատ է ցանկանում գալ նաև ամռանը:
![](https://www.tert.am/files/0Amalik/00/%D5%A6%D5%A1%D5%BC%D5%A1/333/fest/18/anhayt/arvin/%D5%BA%D5%A1%D5%BF%D5%BE%D5%AB%D6%81/65141424_347198732588045_8478142975606521856_n.jpg?1561716293678)
![](https://www.tert.am/files/0Amalik/00/%D5%A6%D5%A1%D5%BC%D5%A1/333/fest/18/anhayt/arvin/%D5%BA%D5%A1%D5%BF%D5%BE%D5%AB%D6%81/shprotofficial_61108666_813497282363549_5753279745818349927_n.jpg?1561716232559)
![](https://www.tert.am/files/0Amalik/00/%D5%A6%D5%A1%D5%BC%D5%A1/333/fest/18/anhayt/arvin/%D5%BA%D5%A1%D5%BF%D5%BE%D5%AB%D6%81/shprotofficial_61727454_148566036306456_5512986823925410301_n.jpg?1561716243743)
![](https://www.tert.am/files/0Amalik/00/%D5%A6%D5%A1%D5%BC%D5%A1/333/fest/18/anhayt/arvin/%D5%BA%D5%A1%D5%BF%D5%BE%D5%AB%D6%81/shprotofficial_61180251_138165653921000_8342230172973195520_n.jpg?1561716253477)
![](https://www.tert.am/files/0Amalik/00/%D5%A6%D5%A1%D5%BC%D5%A1/333/fest/18/anhayt/arvin/%D5%BA%D5%A1%D5%BF%D5%BE%D5%AB%D6%81/shprotofficial_61854659_1062511057276994_2992240026215788332_n.jpg?1561716261829)
![](https://www.tert.am/files/0Amalik/00/%D5%A6%D5%A1%D5%BC%D5%A1/333/fest/18/anhayt/arvin/%D5%BA%D5%A1%D5%BF%D5%BE%D5%AB%D6%81/65437732_2361767777179908_4558096135222198272_n.jpg?1561716323487)