Երգիչ Գևորգ Մարտիրոսյանի պրոդյուսեր Սամվել Ղազարյանը վերջին ժամանակներում բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, ինչն էլ քննարկումների առիթ է դարձել շատերի մոտ. ոմանք մտածում են, որ Սամվելն ու ու Գևորգը այլևս շփում չունեն և առաջվա նման մտերիմ ընկերներ չեն: Այս և մի քանի այլ մանրամասներ ShowBiz.am-ին անկեղծացել և պատմել է հենց Սամվելը. «Ես ու իմ լավ ընկեր Գևորգը ոչ մի տարաձայնություն չունենք. աշխատել ենք միասին, և հիմա նշանակություն չունի շարունակվում է այդ աշխատանքը թե ոչ: Անկախ ամեն ինչից, մենք եղել ենք ու կմնանք լավ ընկերներ: Ես շատ եմ սիրում ու հարգում թե՛ նրան, թե՛ հատկապես նրա ընտանիքը. պարզապես իմ աշխատանքի բերումով այնպես է ստացվել, որ ես այժմ ապրում եմ ԱՄՆ-ում, բայց դա չի նշանակում, որ մենք շփում չունենք: Հեռավորությունը, այո՛, հաճախ է խանգարում, բայց այդ խոսակցություններն ու բամբասանքները անտեղի են»,- ասում է նա:
Գևորգն իր երկրպագուներին պարբերաբար է ներկայացնում նոր երգեր, տեսահոլովակներ, որոնք էլ հաճախ են դառնում հիթեր ու հնչում շատերի ավտոմեքենաների միջից: Օրեր առաջ Youtube-ում, ինչպես նաև երգչի ինստագրամյան էջում հայտնվեց նրա նոր՝ «Ով է նա» երգի տեսահոլովակը: Գևորգն իր միկրոբլոգի միջոցով հաճախ էր երկրպագուներին տեղյակ պահում, որ շուտով հասանելի կլինի նոր տեսահոլովակն ու փոքրիկ տեսանյութերի միջոցով ցույց տալիս նկարահանման հրապարակում կատարվող աշխատանքները:
Սակայն պրեմիերային հաջորդեց երգչի ուղերձ-տեսանյութը, որի միջոցով երգիչն իր երկրպագուներին ու հետևորդներին տեղյակ պահեց, որ իրեն մեղադրում են գողության և երգի հեղինակային իրավունքների խախտման մեջ: Չնայած նրան, որ Գևորգը վստահեցնում է, որ ինքը տվյալ երգի հեղինակի ու կատարողի հետ դեռ 2 ամիս առաջ էր խոսել, պայմանավորվածության եկել, ինչն էլ անգամ հեղինակի հավանությանն էր արժանացել, այնուհանդերձ, այսօր երգի հեղինակը մեծ աղմուկ է բարձրացրել և տեսահոլավակը յութուբյան էջից ջնջել՝ պատճառաբանելով, որ խախտել են իր հեղինակային իրավունքները:
Սամվելից ճշտեցինք նաև մանրամասներ կապված այս նոր երգի, տեսահոլովակի և երգի հեղինակի հետ ունեցած տարաձայնությունների մասին.
«Գևորգը ամիսներ առաջ հեռախոսային զրույց է ունեցել երգի հեղինակի հետ, այդ միտքը մեծ հավանության է արժանացել նրա կողմից. անգամ շնորհակալություն է հայտնել, որ իր հին երգին մենք նոր շունչ ենք հաղորդում և մարդկանց հիշեցնում իր մասին. հանկարծ՝ տեսահոլովակի պրեմիերայից հետո ոմն մի կին, ով այդպես էլ չհհասկացա նրա կինն էր թե ընկերուհին, նրան համոզում է, որ մենք գողացել ենք նրա երգը, որ նրա փոխարեն մենք գումար ենք աշխատում և այլն: Հեղինակի հետ ունեցած հեռախոսազրույցից ես հասկացա, թե որքան մարդ կարող է չարացած ու կատաղած լինել մարդկության հանդեպ. նա նշում էր, թե ինքը երգեց երգը տարիներ առաջ, ոչ մի գումար չաշխատեց, իսկ այսօր բոլորը մեծ-մեծ գումարներ են աշխատում, իսկ իրեն ոչ մեկ չի էլ հիշում: Այս միտքն ինձ համար, անկեղծ ասած, անգամ ծիծաղելի է: Կասեմ այն, որ նման մարդկանց ես համարում եմ անողնաշար, ովքեր տղամարդու հետ խոսելիս պայմանավորվում են մի բան, հետո, ընկնելով կնոջ ազդեցության տակ, փոխում են իրենց կարծիքն ու խաբում՝ ասելով, թե ամիսներ առաջ ունեցած հեռախոսացրույցի ժամանակ ինքը այլ երգ է նկատի ունեցել, թեև մենք բազմիցս նշել ենք, որ խոսքը «Ով է նա» երգի մասին է: Ուզում եմ նաև նշել, որ Youtube-ում տեսահոլովակին կից մենք անգամ նշել ենք երգի հեղինակի անունն ու ազգանունը: Ոչ մի սխալ կամ անմարդկային քայլ մեր կողմից չի եղել, բայց, ինչպես տեսնում եմ, մարդիկ փաստորեն իրենց անձնական ու սեփական կարծիքն ունենալու փոխարեն լսում են ուրիշներին և մեծ աղմուկ բարձրացնում: Հնարավոր ամեն բան կանենք մեր իրավունքները պաշտպանելու համար»,- եզրափակեց Սամվելը:
Աղբյուրը՝ showbiz.am