Քիմ Քարդաշյանը պայքարում է քառակի սպանության համար մահապատժի դատապարված կալանավորի ազատության համար (լուսանկարներ)

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը ցանկանում է գնալ հանգուցյալ հոր՝ ԱՄՆ-ում հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի հետքերով և այժմ փաստաբանի մասնագիտական կրթություն է ստանում, լուսանկար է հրապարակել քառակի սպանության համար մահապատժի դատապարտված Քևին Կուպերի հետ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարն արվել է Սան Քվենտին քաղաքի բանտում: 38-ամյա հայուհին իրավական արշավ է սկսել Կուպերի ազատ արձակմանը հասնելու համար, քանի որ վստահ է, որ տղամարդն անմեղ է:

Քարդաշյանն անցած հինգշաբթի հանդիպել է կալանավորի  հետ և մոտ երկու ժամ զրուցել նրա հետ: Քարդաշյանը «հուզիչ» հանդիպման մասին գրել է իր թվիթերյան էջում՝ ընդգծելով, որ Կուպերը, ըստ իրեն, խելացի է, ազնիվ ու անմեղ:

Կուպերը մահապատժի է դատապարտվել 1983թ.՝ Լոս Անջելեսում ամուսինների, նրանց տասնամյա դստեր և նրա ընկերոջ սպանության համար:

Իր կալանավորումից ի վեր Կուպերն անընդհատ հայտարարել է, որ անմեղ է:

Անցած տարվա հոկտեմբերին Քարդաշյանը Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Ջերի Բրաունին խնդրել էր վերաբացել այս գործն ու պարզել՝ արդյոք Կուպերն է մարդասպանը: Այժմ նրանք սպասում են նոր քննության արդյունքներին:

 

The reality TV star spent two hours talking with quadruple murderer Kevin Cooper on Thursday - and Kim is convinced the 61-year-old has been framed

Kim took to Twitter to reaffirm her stance on Cooper's innocents on Friday

Cooper has been awaiting death since 1983 for the grisly murders of two parents, their ten-year-old daughter and her friend in Los Angeles

Family photo of Peggy, Doug, Jessica and Joshua Ryens, who was the lone survivor of a hatchet attack in 1985

Brown was arrested in 1983 and convicted in 1985 for the gruesome murders of two children and two adults - but he has always maintained his innocence

tert.am