Լերա Կուդրյավցևային շփոթել են Ավստրիայի փոխկանցլերի «ռուս միլիոնատիրուհու» հետ. հաղորդավարուհին միջազգային դատարան կդիմի

Ռուս հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևային ավստրիական Oesterreich Zeitung պարբերականը շփոթել է Ավստրիայի փոխկանցլեր Հանց Քրիստիան Շտրախեի` հայտնի սկանդալային տեսանյութի գաղտնի «հերոսուհու» հետ և վերնագրում գրել. «Նա դերասանուհի՞, թե՞ մարմնավաճառուհի»` հրապարակելով Լերայի լուսանկարը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

«Ստացվում է, ես եմ մեղավոր Ավստրիայի փոխկանցլերի հրաժարականի հարցում: Ինչ արած, կպարզենք միջազգային դատարանում»,- Ինստագրամի իր էջում գրել է Կուդրյավցևան և հավելել, որ ավստրիական ԶԼՄ-ներից նման քայլ չէր սպասում:

Հիշեցնենք, որ Ավստրիայի փոխկանցլեր Հանց Քրիստիան Շտրախեն հրաժարական էր ներկայացրել այն բանից հետո, երբ գերմանական լրատվամիջոցները հայտնել էին փոխկանցլերի և «ռուս միլիոնատիրուհու» գաղտնի հանդիպման մասին: 2017թ. հուլիսին արված տեսանյութից պարզ է դառնում, որ Շտրախեն կնոջ հետ քննարկում է կայանալիք ընտրություններում իրեն տրամադրվելիք աջակցությունը: