Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվել է

Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ երգչուհի Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվել է, ինչի արդյունքում չեղարկվել է ապրիլի 22-ին Բարնաուլում ծրագրված համերգը։ Սակայն տեղեկատվությունը հերքել է արտիստի ներկայացուցիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ինքնազգացողությունը լավ է, հոսպիտալացում չի եղել, զուտ տեխնիկական պատճառներով համերգի չենք գնացել»,- ասել է համերգային տնօրենը։

Ավելի վաղ համերգի չեղարկման մասին հայտնել էին միջոցառման կազմակերպիչները, այժմ նրանք սպասում են ինքնազգացողության հետ կապված հարցի լուծմանը։

«Նա Բարնաուլ չի եկել։ Ամենայն հավանականությամբ, համերգը կտեղափոխվի»,- պարզաբանել են նրանք։