Բրիտանացի երգչուհի Ադելն ու իր ամուսինը՝ ամերիկացի գործարար Սայմոն Կոնեկին բաժանվել են, գրում է US Weekly-ն՝ երգչուհու ներկայացուցչին հղումով:
«Ադելն ու նրա ամուսինը բաժանվել են: Նրանք տրամադրված են միասին դաստիարակել որդուն: Ինչպես և նախկինում, նրանք խնդրում են հարգել իրենց անձնական կյանքը»,-ասել է երգչուհու ներկայացուցիչը:
30-ամյա երգչուհու և 45-ամյա Կոնեկիի հարաբերությունների մասին հայտնի է դարձել 2012 թվականի հունվարին: Վեց ամիս անց Ադելը հայտարարել է, որ երեխայի է սպասում: Այժմ նրանց որդին 6 տարեկան է, նրա անունն է Անջելո:
Ավելի վաղ երգչուհին Vanity Fair հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, որ իր հարաբերությունները գործարարի հետ ամենալուրջ հարաբերություններն են, որ նա ունեցել է երբևէ: Նրանք ամուսնացել են 2017 թվականին:
Աղբյուրը՝ tert.am