ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է դերասան Սամվել Թոփալյանը
–Սամվել, ո՞ր շարքում էիք բախտ բաժանելուց:
-Առաջին:
-Լա՞վ ամուսին եք:
-Ոչ:
–Ու՞մ կարելի է վստահել սեփական մեքենան:
-Թշնամուն:
-Հայաստանում հաջողության հասնելու համար, անհրաժեշտ է…
– Նայած, թե ի՞նչ նկատի ունեք հաջողություն ասելով:
-Կնոջ տգեղը լինու՞մ է:
-Այո !!!!!!!!
-Ի՞նչ կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին:
-Իսկ առանց էդ երկուսի կյանքն ինչիա՞ պետք:
-Կհիշե՞ք՝ վերջին անգամ ե՞րբ եք թաղային «վեճի» մասնակցել:
– Շոււտ:
-Առանց հումորի զգացումի մարդուց վատ բան, մեկ էլ…
– Էլ վատ բան չկա
-Մի բան, որն անում եք ստիպողաբար:
-Ստիպողաբար բան չեմ անում
-Սամվել և տաղանդավոր եք, և խելացի, բա հետո էլ ասում են՝ երկու երնեկ մի տեղ չի լինում:
-Իսկ դրանք երանելի՞ բաներ են:
-Քանի՞ օր կարող եք ապրել 100 հազար դրամով:
-Ես առանց դրա էլ ապրում եմ
–Վատ երա՞զ, թե՞ երանություն է մեր օրերում վաստակավոր դառնալը:
-Վաստսկավոր ի՞նչ))
-Ես չգիտեմ մեկին, ով Ձեր հասցեին երբևէ ցեխ շպրտած լինի: Ես լավատե՞ս եմ, թե՞ այդպիսի մարդիկ իրոք գոյություն չունեն:
-Դուք լավատես եք
-Ձեզ բարկացած չենք պատկերացնում, ճի՞շտ ենք անում:
-Ապրեք դուք)))
–Եթե Դուք լինեիք մշակույթի նախարար…
– է հետո՞..
-Տղամարդկանց երբևէ պետք լինու՞մ է ուս՝ արտասվելու համար:
-Երբևէ:
-Եվ վեջում մի հարց, որ Դուք էլ մեզ կտայիք:
-Կհիշեք դպրոցում ենք անցել, թե ինչ է քիմիան այդ սահմանումը:
-Եթե գուգլել չկա, ուրեմն՝ չէ, դժվարանում եմ)) (հեղ.)