«Ես ավելի մեծ կորուստներ եմ ունեցել». Գոհար Ավետիսյանն առաջին անգամ խոսել է ամուսնալուծության մասին և ինտրիգային հայտարարություն արել

Դիմահարդար Գոհար Ավետիսյանը հյուրընկալվել է Ռեգինա Տոդորենկոյի «Пятница с Региной» հաղորդմանը, որի ժամանակ խոսել է վերջին շրջանում ամենաքննարկվող թեմայի՝ ամուսնալուծության մասին։

Գոհարն ու Վահիկը բաժանվել են 2 տարվա ամուսնությունից հետո։ Դիմահարդարը նշել է, որ որպես սիրահարված զույգ իրենց հարաբերությունները չդասավերվեցին, որովհետև իրենք լավ ընկերներ էին։

«Մենք վաղուց էինք ծանոթ, հրաշալի ընկերներ էինք, շփվում էինք, հետո ինչ–որ բան վառվեց ու 2 ամսվա ընթացքում որոշեցինք ամուսնանալ։ Սակայն մենք ինչպես կայինք ընկերներ, այնպես էլ մնացինք ընկերներ ամուսնությունից հետո։ Մեզ չհաջողվեց ստեղծել ընտանիք, քանի որ ապրում էինք ինչպես ընկերներ։ Այդպես էլ է լինում,– ասել է Գոհարն ու աղջիկներին խորհուրդ տվել չամուսնանալ ընկերների հետ։ –Մենք հասկացանք, որ նա իր համար է ապրում, ես` իմ։ Մենք առանձին էինք ապրում այդ բառի բոլոր իմաստներով»։

Ռեգինան նկատել է, որ ընկերությունը կարևոր է ընտանիքի ամրության համար, ինչին ի պատասխան Գոհարն ինտրիգային հայտարարություն է արել։ «Երբ ընտանիքում միայն ընկերություն է, դա արդեն ընտանիք չէ։ Հույս ունեմ՝ դու հասկացար,- ասել է Գոհարը, իսկ հարցին` իրենց միջև սեռական հարաբերություն չի՞ եղել, ծիծաղելով արձագանքել է` պահպանելով ինտրիգը,– ես արդեն պատասխանեցի»։

Գոհարը նշել է, որ յուրաքանչյուր աղջիկ ուզում է հենասյուն ունենալ, սակայն ընկճվել պետք չէ։ «Եթե մեկին կորցրեցիր, ուրեմն քոնը դեռ առջևում է։ Ես ընկերներ եմ կորցրել, որոնք մահացել են։ Մարդու կորցնելուց սարսափելի ոչինչ չկա։ Ամուսնալուծությունը կյանքի ավարտ չէ։ Եթե դուք իրար չեք հասկացել, պետք չէ հուսահատվել։ Գնա, աշխատիր ու շարունակիր ապրել։ Կյանքում այնպիսի կորուստներ են լինում, որ բաժանման համար այդպես տառապել չարժե։ Ես ավելի մեծ կորուստներ եմ ունեցել, որոնցից հետո ապրել չեմ ցանկացել, իսկ սա կապրեմ»,– շեշտել է դիմահարդարը։